Ազգային Ժողովում շարունակում են իրար միս ուտել, միմյանց ստորացնել և մեծ-մեծ, դատարկ ու ամբարտավան խոսել:
Ժողովուրդը թամաշա է անում, զվարճանում, ծաղրում, կարծես սա իր մասին չէ, կարծես սա իր ու երեխայի կյանքը չի արժենալու: Միայն քչերն են զայրանում և ամաչում:
Մինչ ազգը շարունակում է գահավիժել նման առաջնորդությամբ՝ ցուցադրելով զրո միասնություն, զրո պատասխանատվություն սեփական պետության, երեխայի և ապագայի հանդեպ, թշնամին է՛լ ավելի է զինվում ու պատրաստվում, է՛լ ավելի է մեծացնում մարտունակությունը և նորանոր սպառնալիքներ է հնչեցնում:
Նստած նայում ենք, թե ոնց ենք քիչ-քիչ մայր մտնում:
Հովհաննես Ավետիսյան